Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները
Oct 2, 2021
1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պահանջն այն է, որ Հայաստանը մեզ փոխանցի հստակ քարտեզներ, որոնց վրա նշված կլինեն բոլոր ականապատ վայրերը։ Եթե նրանք բարի կամք դրսևորեն, ապա մենք համարժեք կպատասխանեն դրան: Հայաստանի՝ մեզ այդ քարտեզները չփոխանցելու պատճառով պատերազմի ավարտից հետո գրեթե մեկ տարում զոհվել կամ վիրավորվել է 150 զինվորական և քաղաքացիական անձ», - հավելել է Ալիևը։























Comments