ՀՀ հայտարարությունները միանգամայն անհիմն են, Մենք մեր հողի վրա ենք, Սև լիճը մերն է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևը այսօր ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Քարվաճառում հերթական սկանդալային հայտարարություններն է արել այն մասին, որ Սյունիքն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են, և Ադրբեջանը դրանք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջոցով անպայման կվերադարձնի։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանցի զինվորականները ամիսներ շարունակ գտնվում են Հայաստանի տարածքում և ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից պահանջում է քայլեր ձեռնարկել նրանց այնտեղից դուրս հանելու համար: ՀԱՊԿ-ն ու պաշտոնական Մոսկվան հայտարարում են, որ սահմանային միջադեպերը պետք է կարգավորել բանակցային ճանապարհով և հորդորում հնարավորինս արագ սկսել սահմանազատման աշխատանքները։
Ադրբեջանի նախագահը, սակայն, մինչև սահմանազատում հայտարարում է, թե Սև լիճը ադրբեջանական տարածք է և ընդհանրապես ադրբեջանցիները որտեղ կուզեն, այնտեղ էլ կտեղակայեն իրենց զորքերը։
«Հայաստանի հայտարարությունները միանգամայն անհիմն են։ Մենք մեր հողի վրա ենք, Գարագյոլը [Սև լիճը] մերն է, մյուս տարածքներն էլ մերն են։ Մենք վերադարձանք։ Այդ տարածքը 30 տարի եղել է հայերի մոտ։ Եթե սահմանն անցնում էր այն տարածքով, որի մասին խոսում էին հայերը, ապա ինչո՞ւ նրանք այնտեղ չմնացին, ի՞նչ է տեղի ունեցել։ Երբ մենք եկանք ու կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք մեր տեղում չենք։ Մենք կանգնած ենք այն վայրում, որտեղ որ պետք է և եթե ցանկանանք, կկանգնեն այն տեղերում, որտեղ կուզենք», - հայտարարել է Ալիևը:
Իլհամ Ալիևը Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերը ստեղծում են անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածքներն ու զորամասեր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ամրապնդում են այդ սահմանները: Նրա խոսքով՝ պետական սահմանի ամրապնդում է ընթանում Քելբաջարի, Լաչինի և Զանգեզուրի ուղղությամբ։























Comments