Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից. «News.am»
- Jul 22, 2021
- 1 min read

«News.am»-ը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից:
Խոսքը ընկերությունների մասին է, որոնք գործել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում և Քարվաճառում:
«Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում: Նորից եմ ցանկանում ասել, որ ընկերությունները պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, և միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», - հայտարարել է Ալիևը»:
Comments