Ալիևը տանում է Հայաստանի պետականության ոչնչացման քաղաքականություն․ Արթուր Խաչատրյան
- Oct 6, 2021
- 1 min read

«Պետությունը, որը խաղաղություն է մուրում, երբեք չի կարող հասնել խաղաղության։ Մեկ-երկու տարի հրադադար հնարավոր է, բայց երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղությունը բացառված է։ Այն պարտադրում են, ծնկաչոք չեն մուրում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը վարում է Հայաստանի պետականության ոչնչացման քաղաքականություն։
«Ալիևը փորձում է Հայաստանին զրկել կենսական տարածքներից, վերահսկել միջպետական ճանապարհները։ Չեմ զարմանա, եթե Ալիևն ասի, որ Արցախում վնաս եք տվել, փոխհատուցում պահանջի։ ՄԱԿ-ում Ալիևի ելույթի զգալի մասը հենց դրան էր վերաբերում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments