top of page

Ալիկ Առաքելյանը հանդես կգա «Արարատում»

  • Jun 22, 2021
  • 1 min read

Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։


Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու նշանակալի փորձ ունի։ Նա հասցրել է մասնակցել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։


Ալիկ Առաքելյանը 2012-2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։

«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ թիմի մասնիկը։Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության»,- նշել է Ալիկ Առաքելյանը «Արարատի» պայմանագիրը ստորագրելուց հետո։


Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page