top of page

Ալիխանյան փողոցից 2 անձ է բերվել ոստիկանություն, նրանցից մեկը լրագրող է

Aug 20, 2021
1 min read


MediaHub.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Ալիխանյան փողոցից երկու անձ է բերվել ոստիկանություն, որոնցից մեկը «Civilnet» կայքի լրագրողն է։


Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց.


«ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ալիխանյան փողոցից երկու անձ բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»։


Նշենք, որ Ալիխանյան փողոցի մի շարք բնակիչներ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում նույն փողոցում կառուցվող շենքի շինարարական աշխատանքները դադարեցնելու համար։ Ակցիան լուսաբանում են լրատվամիջոնցները, և հենց այդ ժամանակ էլ ԶԼՄ ներկայացուցիչը բերվել է ոստիկանություն։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page