top of page

Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը. «ՌԻԱ Նովոստի»

  • May 15, 2021
  • 1 min read

ree

Իսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:


Ավելի վաղ տեղական աղբյուրները հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է» հաջորդ ժամերի ընթացքում երկրի ուժերի՝ Գազայի հատվածում գտնվող արաբական Al Jazeera հեռուստաընկերության, Associated Press լրատվական գործակալության և այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակման մասին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page