top of page

Ալժիրում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

  • Aug 12, 2021
  • 1 min read

Ալժիրում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն հասել Է 65-ի:

Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել Է Reuters-ը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ:


Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր են դարձել 37 քաղաքացիական անձ, ինչպես նաև Ալժիրի բանակի 28 զինծառայողներ, որոնք զբաղվում Էին կրակի մարմամբ և որոնողափրկարարական գործողությունների իրականացմամբ: Օգոստոսի 10-ին Afrigatenews նորությունների պորտալը հայտնել Է 25 զոհված զինծառայողների մասին:


Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել Է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա և Խենշելա:


Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ Է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող Է արհեստական ծագում ունենալ:

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page