top of page

Մարոկկոն մեկնաբանել է Ալժիրի՝ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշումը


Մարոկկոն ափսոսում է դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու Ալժիրի որոշման համար, սակայն մերժում է «անհեթեթ պատրվակները», որոնք Ալժիրն օգտագործել է իր գործողություններն արդարացնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մարոկկոն ափսոսում է այս բոլորովին չարդարացված, բայց սպասված որոշման համար... ինչպես նաև դրա ազդեցության Ալժիրի ժողովրդի վրա: Մարոկկոն վճռականորեն մերժում է դրա համար հիմք հանդիսացած կեղծ, նույնիսկ անհեթեթ պատրվակները», -ասված է Մարոկկոյի ԱԳՆ հայտարարության մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալժիրի ԱԳՆ ղեկավար Ռամթան Լամամրան հայտարարել էր Մարոկկոյի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page