top of page

Թշնամին ամրանում է Հայաստանի տարածքում և հետ չի քաշվելու․ Ալվինա Աղաբաբյան

Jun 5, 2021
1 min read


24 օր է` ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք։ 24 օր է` ՀՀ թուրքամետ իշխանությունները թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու փոխարեն չկրակելու հրաման են իջեցրել և «բանակցելու» իմիտացիա ու «խաղաղ ճանապարհով հարցը լուծելու» գործընթաց են բեմականացնում, որի ընթացքում թշնամին յուրաքանչյուր օր անարգել մետր առ մետր էլ ավելի է մխրճվում մեր տարածք, արդեն տեխնիկայի կիրառմամբ ճանապարհներ ու խրամատներ է կառուցում, տեղակայում է նոր դիրքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։

«Ասել է, թե թշնամին ամրանում է ՀՀ տարածքում և հետ չի քաշվելու։ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ոչինչ։ Մեր նոր սահմանը շարունակում է մնալ անպաշտպան, թշնամին օր օրի դառնում է էլ ավելի լկտի ու սանձարձակ։ Սա փաստացի Հայաստանի Հանրապետության աստիճանական զավթում է Ադրբեջանի կողմից ՀՀ ներկայիս իշխանությունների թողտվությամբ, թույլտվությամբ և համաձայնությամբ։ Իսկ մեզանում դեռ կան այնպիսիք, որ խրախճանում են։

Եվ մեզանում դեռ կան «տղամարդիկ», որոնք, անասնական ժպիտը դեմքներին, սեղմում են պատվազուրկ, բարոյազուրկ կապիտուլյանտի ձեռքը»,- նշել է նա։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page