top of page

«Ալյանսը» տրոհվում է. իրեն նախագահի պաշտոնում տեսնող Արզաքանցյանը հեռանում է. «Փաստ»

  • Feb 5, 2022
  • 1 min read

ree

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Տիգրան Արզաքանցյանի մասնակցությունը պատճառ է դարձել, որ «Ալյանս» կուսակցությունում վերջինիս՝ դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենա ավարտին:


Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս հայտարարել էր, թե իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, առաջիկա օրերին կհեռանա «Ալյանսից»՝ իր հետ «բերած» անձանց ու այլ կուսակցականների հետ միասին, ապա կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Ըստ մեր աղբյուրների, նա փորձելու է կուսակցության խորհրդի նիստ գումարել և իր հետ «տանել» խորհրդի անդամների մի մասին։


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page