Խաղաղապահները 150 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Գանձասար վանքեր
Jun 22, 2021
1 min read

Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր: Այդ մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցումը դեպի վանք և նրանց անվտանգության ապահովումը: Այսօր ավելի քան 150 ուխտավորի ենք ուղեկցել Ստեփանակերտ քաղաքից»,- ասել է խաղաղապահ զորակազմի սպա Ալեքսանդր Կորոլյովը։
Ուղեկցումն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։























Comments