top of page

Ամբողջ թաղամասում սուգ է․ զոհված 20 ամյա Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր․ տան միակ որդին

Jan 11, 2022
1 min read

Updated: Jan 12, 2022





Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։


Irakanum.am-ին հայտնի տեղեկություններով Արթուր Արտյոմի Մխիթարյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։ Մեկ քույր և մեկ եղբայր ունի։ Բանակ զորակոչվել էր երեք ամիս առաջ։


«Ամբողջ թաղամասում սուգ է, չեք պատկերացնում ինչ է կատարվում։ Լույսի պես երեխա էր․․․»,- մեզ փոխանցեց զոհված զինծառայողին ճանաչողներից մեկը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page