Ո՞վ է Ռուսաստանի ամենահարուստ մարդը
May 3, 2021
1 min read

«Норильский никель» լեռնահանքարդյունաբերական ընկերության հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Պոտանինը ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Նրա ունեցվածքը գնահատվում է 32 միլիարդ դոլար: Այս տարեսկզբից նա կորցրել է 622 միլիոն դոլար, վաստակել երկու միլիարդ դոլար: Երկրորդ տեղում НЛМК-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Լիսինն է 28,4 միլիարդ դոլար ունեցվածքով: Ռուս կին գործարար Տատյանա Բակալչուկը անցյալ տարի վաստակել է 443 միլիոն դոլար եւ հայտնվել վարկանիշային աղյուսակում: նա հանդիսանում է Wildberries օնլայն խանութի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը:























Comments