top of page

Ով է աշխարհի ամենամեծ պետության առաջին դեմքը

  • Oct 7, 2021
  • 1 min read

ree

Վլադիմիր Պուտինը, որ Ռուսաստանի պետեկամուտների կոմիտեում հայտնի էր «Ցեց» մականվամբ, ծնվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Վլադիմիր և Մարիա Պուտինների ընտանիքում: Ապագա նախագահը տան կրտսեր զավակն էր, եղբայրները՝ Վիկտորը և Ալբերտը, մահացել են փոքր տարիքում:


Պուտինի մանկությունն անցել է Լենինգրադի Բասկերի նրբանցքի փոքրիկ բնակարանում: Մի առիթով Պուտինը խոստովանել է, որ հիշում է մուտքի մոտ որս անող հսկայական առնետներին:


Պուտինի պապը՝ Սպիրիդոն Իվանովիչը, հայտնի խոհարար է եղել, ուտեստներ է պատրաստել Լենինի, ապա՝ Ստալինի համար:


Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Պուտինն ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժինը: 1975-ին ապագա նախագահն ավարտում է բուհն ու աշխատանքի անցնում ԿԳԲ-ում՝ մասամբ իրանականացնելով իր՝ հետախույզ դառնալու երազանքը:


1983-ին 30-ամյա Վլադիմիր Պուտինն ամուսնանում է 25-ամյա բորտուղեկցորդուհի Լյուդմիլա Շկրեբնևայի հետ: Սիրահարների պատմությունը վավերագրվել է «Համբույրը մամուլի համար» ֆիլմում:



30-ամյա համատեղ կյանքն ավարտվում է 2013-ին։ Զույգը, որն ունի երկու դուստր, լրագրողներին պաշտոնապես հայտնում է ամուսնալուծության մասին:


Պուտինը հետաքրքիր հոբբիներ ունի․ դաշնամուր է նվագում, սիրելի ստեղծագործություններից էլ հայտնի է «Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը» երգը:


Մամուլում հաճախ կհանդիպեք Ռուսաստանի նախագահի լուսանկարները սիբիրյան տայգաներից. Պուտինը բնության սիրահար է: Նախագահի ոչ սովորական հանգստին հաճախ ընկերակցում է ՊՆ նախարար Շոյգուն:


Այսօր Ռուսաստանի առաջին դեմքը նշում է ծննդյան 69-րդ տարեդարձը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page