top of page

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային

  • May 29, 2021
  • 1 min read

ree

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի միջազգային սահմանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետ կապված:


Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար: ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page