Ամերիկացի զինվորականները գրոհել են ահաբեկիչների դիրքը Դեր Զորում
Aug 16, 2021
1 min read

ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող 4 ուղղաթիռ շաբաթ դեսանտային ուժեր են իջեցրել Դեր Զոր նահանգի Ալ-Մուհայմիդ բնակավայրի մոտակայքում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին:
Ամերիկացի զինվորականները գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնվում էին ահաբեկիչները և գրոհայիններից մեկին գերի են վերցրել: Տարածքից հեռանալով՝ դեսանտայինները պայթեցրել են կառույցը:
Նշվում է, որ այդ տարածքում նախկինում գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից մեկը, որը վերացվել է 2019 թվականին քրդական զորամիավորումների կողմից:























Comments