top of page

Մենք տրամադրել ենք, դուք եղեք դատավոր․ ամերիկահայ բարերարը՝ ՀՀ-ին նվիրած բուժսարքավորումների մասին

Oct 18, 2021
1 min read


«Դուք եղեք դատավոր: Մենք տրամադրել ենք այս լայնածավալ բժշկական օգնությունը, որ օգնենք մեր երկրին եւ մեր ժողովրդին»,- «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանին նվիրաբերված բժշկական սարքավորումների վերաբերյալ։

«Մենք նույնիսկ հայրենասիրական երգով գեղեցիկ տեսահոլովակ պատրաստեցինք, քանի որ շատ ոգևորված էինք Հայաստանին օգնելու հարցում։

Մեր կենսաբժշկական բաժնի ինժեներները յուրաքանչյուր ապրանք առաքվելուց առաջ ստուգել և հաստատվել է, որ դրանք ինչ վիճակում էին գտնվում և հարմար էին հիվանդանոցներում օգտագործելու համար։ Եթե դա լավ է ամերիկյան հիվանդանոցների համար, լավագույնն է աշխարհում, ապա լավագույնն է ամենուր՝ ներառյալ Հայաստանում»,- գրել է Սարիանն ու հրապարակել Հայաստան առաքված սարքավորումների տեսանյութը։

Սարիանը նաև օրեր առաջ հայտնել էր, որ երկու տարում ուղարկել է 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Տեղեկացել էր, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար տրամադրել էին Հայաստանին։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page