top of page

Քանի՞ դասախոս, մանկավարժ, դաստիարակ կամ գիտնական է պարգևավճար ստացել 30-ամյակի առթիվ․ Պարսյան

Sep 18, 2021
1 min read


Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Քանի՞ դասախոս, մանկավարժ, դաստիարակ կամ գիտնական է պարգևավճար ստացել 30-ամյակի առթիվ


Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ պետական ապարատի բոլոր ներկայացուցիչները պարգևատրվել են։

Դասախոսները, մանկավարժները, դաստիարակները և գիտնականները նույնպես պետական հատվածի ծառայողներ են, որոնց պետությունը վարձել է կրթության-գիտության-դաստիարակության գործառույթները կատարելու համար, բայց արի ու տես, որ դասախոսների, մանկավարժների, դաստիարակների և գիտնականների երկարամյա աշխատանքը, նրանց ներդրումն ավելի պակաս կարևորություն ունի, քան մի ամիս աշխատած պատգամավորներինը․․․ սա ուղղակի ամոթ է և անարդար։

Սոցիալական պետությունը կենացներով և հայտարարություններով չի կառուցվում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page