top of page

ԱՄՆ-ն կկարողանա ուղիղ աջակցություն ցուցաբորել Ադրբեջանին․ «Հրապարակ»

May 4, 2021
1 min read

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ ուղղման սառեցման գործողության ժամկետը, որի արդյունքում Միացյալ Նահանգները կկարողանա ուղիղ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումը ընդունվել էր Կոնգրեսի կողմից 1992 թվականին, որով արգելվում էր ամերիկյան վարչակազմին ուղիղ օժանդակություն ցուցաբերել Բաքվին, կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Սակայն 2001 թվականի սեպտեմբերի տասնեմկից հետո Կոնգրեսը ընդունեց «Արտասահմանյան հատկացումների մասին» օրենքը, որով նախագահին իրավունք վերապահեց հրաժարվել 907-րդ ուղղումից։ Դա անհրաժեշտ եղավ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանար մատակարարումներ իրականացնել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմին։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page