ԱՄՆ-ն կարող է մոտ 650 զինվորականի թողնել Աֆղանստանում
Jun 25, 2021
1 min read

Միացյալ Նահանգները կարող է Աֆղանստանում թողնել իր 650 զինծառայողին՝ հիմնական զորակազմի դուրսբերումից հետո, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար երկրում կմնա ԱՄՆ 650 ռազմական անձնակազմ:
Բացի այդ, ԱՄՆ մի քանի հարյուր զինծառայողներ, հավանաբար, կմնան Քաբուլի օդանավակայանում մինչ սեպտեմբեր:























Comments