ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է երկրում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Sep 15, 2021
1 min read

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է ահաբեկչություններ կազմակերպել ԱՄՆ-ում առաջիկա երկու տարում, եթե Աֆղանստանում թալիբները մնան իշխանության ղեկին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզությանը:
ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Սքոթ Բերիերի գնահատմամբ՝ Ալ-Քաիդայից մեկ-երկու տարի կպահանջվի իր կարողությունների վերականգնման համար, ինչը սպառնալիք կլինի ԱՄՆ-ի համար:
Այս կանխատեսման հետ համաձայն է նաև Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դեյվիդ Քոենը: «Մենք արդյունավետ հակաահաբեկչական առաքելություն ենք իրականացնում ահաբեկչական խմբերի դեմ բազմաթիվ երկրներում, որտեղ մենք մշտական ռազմական ներկայություն չունենք: Անհրաժեշտության դեպքում մենք նույնը կանենք Աֆղանստանում», - զգուշացրել է Կոենը:























Comments