top of page

ԱՄՆ սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք

Jun 17, 2021
1 min read

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում ցույց Է տվել, որ հասկանում Է Ռուսաստանի հետ փոխգործակցության կարևորությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ միջուկային պատերազմից խուսափելու նպատակով: Այդ մասին, հայտարարել Է ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը:


«Նախագահ Բայդենը պարզորոշ հասկանալ Է տվել, որ իր վարչակազմը հասկանում Է այն կարևորագույն սկզբունքը, որի համաձայն, մենք պետք Է Ռուսաստանի հետ փոխգործակցենք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ երաշխավորելու, որ երբեք միջուկային պատերազմ տեղի չունենա»,-ասվում Է Մենենդեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կոմիտեի կայքում:


Նա ողջունել Է «ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության կարգավորումը և հույս Է հայտնել, որ «կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել զինված հակամարտությունների ռիսկի նվազեցման գործում»:


Մենենդեսը խոստացել Է, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կշարունակի խիստ հսկողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցում՝ «ապահովելու վարչակազմի հռետորաբանության համապատասխանությունը նրա գործողություններին»:


Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 16-ին Ժնևում:


Բանակցությունները տևել են չորս ժամից պակաս այն դեպքում, երբ դրանց հատկացված Է եղել չորս-հինգ ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page