ԿՀՎ-ն մտադիր է հատուկ կենտրոն ստեղծել Չինաստանի լրտեսման համար
Aug 13, 2021
1 min read

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) դիտարկում է առանձին «Չինաստանի առաքելության կենտրոն» ստեղծելու վերաբերյալ առաջարկը՝ հաշվի առնելով այդ երկրի վրա աշխատանքի ծավալների աճը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ նոր կենտրոնը կառանձնացվի ավելի մեծ մասնաճյուղից, որը պատասխանատու է Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար:
Նման միջոցն ԱՄՆ-ին թույլ կտա անհրաժեշտ կրթությամբ ապահովել բավարար թվով մասնագետների, ինչպես նաև ավելացնել ֆինանսավորումը և պաշտոնյաների ուշադրությունը Չինաստանին վերաբերող հարցերին:
Ինչպես նշում է գործակալությունը, ներկայում նմանատիպ կենտրոններ զբաղվում են Մերձավոր Արևելքով, հակահետախուզական և հակաահաբեկչական գործունեությամբ:























Comments