ԱՄՆ-ը Pfizer պատվաստանյութի 500 մլն չափաբաժին կգնի 100 երկրների օգնելու նպատակով
Jun 10, 2021
1 min read

Սպիտակ տունը Pfizer և BioNTech ընկերությունների հետ համաձայնագիր Է կնքել կորոնավիրուսի դեմ նրանց կողմից մշակված պատվաստանյութի 500 միլիոն չափաբաժին ձեռք բերելու շուրջ՝ մյուս երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին գրում Է The New York Times թերթը:
Սպասվում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կհայտարարի այդ համաձայնագրերի մասին:
Հրատարակության տվյալներով՝ այս պայմանավորվածության շրջանակներում այդ չափաբաժինները մեկ տարվա ընթացքում կստանան շուրջ 100 երկրներ: 200 մլն չափաբաժինը տեղ կհասնի այս տարի, ևս 300 միլիոնը՝ մինչև հաջորդ տարվա կեսերը:























Comments