ԱՄՆ-ի բնակիչների գրեթե 41 տոկոսը լրիվ պատվաստվել է COVID-19-ի դեմ

COVID-19-ի դեմ լրիվ պատվաստված՝ 12 և բարձր տարեկան ամերիկացիների թիվը հասել Է 135 միլիոնի, ինչը կազմում Է բնակչության 40,7 տոկոսը: Մայիսի 31-ին այդ մասին ասված Է Հիվանդությոնների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) կայքում:
«Թեկուզև մեկ պատվաստում Է արել երկրի՝ տվյալ տարիքային խմբի 167,7 միլիոն բնակիչ»,- նշել Է ՀՎԿԿ-ի մամուլի ծառայությունը: Չափահասների թվում՝ 18 տարականից բարձր, պատվաստման առաջին փուլով անցել Է 161,5 միլիոն մարդ (62,6 տոկոսը), լրիվ պատվաստվել Է 132,8 միլիոնը (51,5 տոկոսը):
Ինչպես նշում Է The Hill թերթը՝ մեկնաբանելով այս վիճակագրությունը՝ Ամերիկան գտնվում Է նպատակին հասնելու ճանապարհին, որն առաջադրվել Էր մայիսի սկզբին նախագահ Ջո Բայդենի կողմից. մինչև ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, պետք Է թեկուզև մեկ դեղաչափով պատվաստված լինի չափահաս բնակչության 70 տոկոսը և լրիվ՝ 160 միլիոն մարդ:
ՀՎԿԿ-ի գնահատումներով՝ եկրում COVID-19-ով հիվանդացության և դրանից մահացության ցուցանիշները նվազում են. անցյալ շաբաթ համապատասխանաբար 22 տոկոսով և 9 տոկոսով նախորդ նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
Եվ այնուամենանայնիվ ԱՄՆ-ը նախկինի պես, վերջին տվյալների համաձայն՝ գլխավորում Է ամենամեծ թվով վարկավածների և մահացածների երկրների ցուցակը՝ 33,26 միլիոն և 594,4 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments