top of page

ԱՄՆ-ը հավատացած է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի, կարգավիճակը` հստակեցվի. դեսպան

Sep 20, 2021
1 min read


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով հակամարտության կարգավորման այսօրվա հնարավորություններին։


Ըստ նրա` տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման, ուժ չկիրառելու սկզբունքները։


«Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ բանակցությունների համար, որովհետև, որպես համանախագահող, մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար, իրականում, անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել»,- ասել է դեսպանը։


Թրեյսիի խոսքով` ԱՄՆ-ը հավատացած է՝ ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page