top of page

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ընդգծում է բանակցելու անհրաժեշտությունը. ԱՄՆ դեսպան

Sep 20, 2021
1 min read


Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակն ավելի տեսանելի է դարձնում և ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից խոսվում է տարածաշրջանի ապաշրջափակման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանը ճանապարհներ է փակում։


«Այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, իրավիճակ է, որ ավելի տեսանելի է դարձնում, ընդգծում բանակցելու անհրաժեշտությունը, քննարկելու անհրաժեշտությունն է ընդգծում: Այստեղ մենք նորից խոսում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում առկա հնարավորությունների մասին: Մենք բաց ենք նաև այլ հարթակների համար, եթե ԱՄՆ-ն կարողանա դերակատարում ունենալ»:


Նրա խոսքով՝ հատկապես ընդգծվում է սահմանագծման և սահմանազատման կարևորությունը:


«Այո, դա ստեղծում է այն խնդիրը, որ նկարագրեցիք, կարծում եմ՝ բարդ քննարկում է լինելու, որի համար կպահանջվի ժամանակ, ինտենսիվ, եռանդուն, կենտրոնացված աշխատանք»,- ասել է ԱՄՆ դեսպանը։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page