top of page

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին

Oct 8, 2021
1 min read


Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի շնորհավորանքը ուղղված ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ

Պարոն Արգիշտի Քյարամյանին

Հարգելի´ պարոն Քյարամյան,

Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և քննչական կոմիտեի աշխատակիցներին Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Ձեր գերատեսչությանը օգնություն ցուցաբերելուն՝ մեր INL, FBI, DEA և DHS գրասենյակների միջոցով, քանի որ Քրեական արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի ընդհանուր ջանքերի շրջանակներում Դուք ջանքեր եք գործադրում քննչական կոմիտեի ամրապնդման ուղղությամբ:

Մենք ողջունում ենք Ձեր գերատեսչության հավատարմությունը կոռուպցիայի, փողերի լվացման, թմրամիջոցների և մարդկանց թրաֆիքինգի, կենցաղային և սեռական բռնության, կիբերհանցագործությունների և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների մանրակրկիտ քննության և պայքարի իրականացմանը:

Հարգանքով՝ Լին Մ. Թրեյսի Դեսպան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page