top of page

Թրամփը կայք է գործարկել, որտեղ մտադիր է շփվել իր աջակիցների հետ. «News.am»

May 5, 2021
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում էջերն արգելափակվել են սոցիալական ցանցերի մեծ մասում, կայք է բացել, որտեղ նա մտադիր է շփվել աջակիցների հետ:


Կայքը համացանց է դուրս եկել «Դոնալդ Թրամփի սեղանից» վերնագրով՝ սեղանի մոտ փաստաթղթերով աշխատող նախկին նախագահի լուսանկարով: Կայքը կառուցվում է Campaign Nucleus պլատֆորմի վրա, որը նախատեսված է պահպանողական քաղաքական գործիչներին օգնել առանց միջնորդների հաղորդակցվել լսարանի հետ:


Կայքում տեղադրվել են Թրամփի վերջին շրջանի հայտարարությունները: Օգտատերերը կարող են հայտարարություններ տարածել իրենց իսկ սոցիալական ցանցերում:


Թրամփից ստացված ծանուցումներին բաժանորդագրվել դեռ հնարավոր չէ՝ կայքի գերբեռնվածության պատճառով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page