top of page

ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը կորոշի ՌԴ-ի նկատմամբ համագործակցության և քաղաքականության շրջանակները

Jun 10, 2021
1 min read

ԵՄ-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովում պլանավորվում Է համաձայնեցնել ՌԴ-ի նկատմամբ Եվրոպայի և Միացյալ Նահանգների քաղաքականության համակարգման շրջանակային ծրագիրը: Այդ մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:


Գործակալությունը, որը հնարավորություն Է ստացել ծանոթանալ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթին, գրում Է, որ «Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքականության և գործողությունների համակարգման համար կձևավորվի ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակով երկխոսություն»:


ԵՄ-ն և ԱՄՆ-ը նաև պարտավորություն կստանձնեն՝ համատեղ աշխատել մի ամբողջ շարք սպառնալիքների վրա, որոնք, նրանց կարծիքով, գալիս են Ռուսաստանից:


Մասնավորապես, գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանի իշխանություններին կոչ կանեն պատասխանատվության ենթարկել «նրա տարածքում գործող հաքերական խմբավորումներին, որոնք շորթումով են զբաղվում՝ օգտագործելով հատուկ ծրագրեր և կիբեռարժույթներ, այլ հանցագործություններ կատարում կիբեռտարածությունում»:


Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ Մոսկվայի հետ կապուղիները բաց են մնում համագործակցության այն բնագավառներում, որոնք համապատասխանում են երկու կողմերի շահերին:


Բայդենը ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովին կմասնակցի «մեծ յոթնյակի» հանդիպումից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո: Այնուհետև նա կուղևորվի Ժնև, որտեղ պլանավորված Է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:


Ավելի վաղ այս շաբաթ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մի խումբ նորությունների գործակալությունների հաղորդել Է, որ Բրյուսելի գագաթնաժողովը երկու կողմերին հնարավորություն կտա համակարգելու դիրքորոշումները և կարծիքներ փոխանակելու Վլադիմիր Պուտինի հետ Ջո Բայդենի հանդիպումից առաջ:


G7-ի երկրների գագաթնաժողովը կանցկացվի Անգլիայի Քոռնուոլի կոմսությունում՝ հունիսի 11-ից մինչև 13-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page