Ամերիկյան երկու նահանգ օրինականացրել է գայլերի ոչնչացումը
Jul 7, 2021
1 min read

Հանրապետականների կողմից վերահսկվող երկու նահանգներ՝ Մոնտանան և Այդահոն, օրենքներ են ընդունել, որոնք կարող են ոչնչացնել տարածաշրջանի գայլերի պոպուլյացիան, հաղորդել է National Geographic-ը:
Նոր օրենքները թույլ կտան սպանել անսահմանափակ թվով գայլերի, որսալ նրանց և ծուղակներ տեղադրել: Բնապահպանները համոզված են, որ սա վտանգի տակ է դնում ԱՄՆ-ում բնության պահպանության ոլորտում հաջողությունը:
Նոր օրենքի կողմնակիցները պնդում են, որ գիշատիչները սպառնում են ռանչոների տերերի ապրուստի միջոցներին և վնասում են որմզդեղներին: Բնապահպանները պնդում են, որ այս անտագոնիզմը արմատավորված է գայլերի հանդեպ սնահավատության մեջ, որը չի համապատասխանում իրականությանը:























Comments