top of page

Պատերազմից հետո ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պետդեպ

Sep 22, 2021
1 min read

Պատերազմից հետո ԱՄՆ-ն փորձել է օգտակար լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության շուրջ բանակցություններին: Այդ մասին նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինքենը։


Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ Արցախի բռնազավթած տարածքների ականապատ քարտեզների դիմաց Ադրբեջանը գերիների է վերադարձրել:


«Այսպիսով, այժմ հարց է ծագում՝ արդյո՞ք կարող ենք ԱՄՆ-ի, Մինսկի խմբի այլ երկրների և Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկու երկրների միջև լարվածության էլ ավելի թուլացմանը, գերիների վերադարձին և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրմանը, հետո օգնենք կատարել փոքր քայլեր, որոնք կարող են ճանապարհ հարթել դեպի խաղաղության և հաշտեցման ավելի լայն գործընթաց», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք այս շաբաթ երկկողմ հանդիպումներ են ունենալու հայերի և ադրբեջանցիների հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page