ԱՄՆ-ի արևմուտքում հրշեջները պայքարում են կրակի դեմ. հրդեհներ են գրեթե 600 հազար հեկտար տարածքի վրա
Jul 23, 2021
1 min read

ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը հրդեհների դեմ երկրի արևմուտքում, որտեղ կրակով Է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք:
Ինչպես հուլիսի 22-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը, այժմ հրշեջների օգտին են գործում եղանակի և քամու ուղղության փոփոխությունը:
Այժմ ԱՄՆ-ում բռնկված հրդեհներից խոշորագույնն Օրեգոնի նահանգում Է: Ինչպես նշում Է Associated Press գործակալությունը: Իշխանությունները հույս ունեն, որ խանձված հողը, որտեղ գործնականում բնափայտ չի մնացել, կարող Է փոքր-ինչ նվազեցնել կրակի տարածման տեմպերը, որն այժմ աճում Է օրական շուրջ 6 կիլոմետր արագությամբ:























Comments