top of page

ԱՄՆ- ն Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ կթողնի

Jun 9, 2021
1 min read

Միացյալ Նահանգներն ուժի մեջ կթողնի Իրանի դեմ հարյուրավոր միակողմանի սահմանափակումները՝ անգամ, եթե այդ երկիրը վերադառնա միջուկային գործարքին և պահպանի բոլոր դրույթները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:


«Տվյալ փուլում մենք չգիտենք, թե Իրանն արդյոք պատրա՞ստ է անել այն, ինչ պարտավորված է գործողությունների ծրագրով»,- հայտարարել է Բլինկենը՝ նշելով, որ անգամ այդ պարագայում շատ պատժամիջոցներ կշարունակեն գործել, քանի դեռ «Իրանի վարքագիծը չի փոխվել»:


Վերջին ամիսներին Վիեննայում տեղի են ունենում ԱՄՆ և Իրանի բանակցությունները՝ վերադառնալու Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր ընդունել ծրագրից դուրս գալու մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page