top of page

ԱՄՆ-ը հրաժարվել Է չեղարկել Իրանի 500 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները

Jul 28, 2021
1 min read


ԱՄՆ-ը չի համաձայնել չեղարկել Իրանի 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաեւ հրաժարվել է երաշխավորել, որ ապագայում Վաշինգտոնը դուրս չի գա միջուկային գործարքից: Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին։

«ԱՄՆ-ն չի համաձայնել չեղարկել ավելի քան 500 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ Թրամփի օրոք սահմանված պատժամիջոցները», - նրա խոսքը մեջբերել է Ֆարս գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «այդ երկրի ներկայացուցիչները հրաժարվել են երաշխավորել, որ միջուկային գործարքից դուրս գալու իրավիճակ չի կրկնվի, ինչպես Թրամփի կառավարության ժամանակ»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page