top of page

Ամերիկյան ուժերը Իրաքում ենթարկվել են հարձակման

Sep 13, 2021
1 min read

Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայից հաստատել են, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ամերիկյան ուժերը ենթարկվել են հարձակման. փոխանցում է TASS-ը:


Ըստ հաղորդման՝ անօդաչուները գրոհել են այն ավիաբազան, որտեղ գտնվում են ԱՄՆ կողմից ղեկավարվող հակաահաբեկչական կոալիցիայի զինվորականները։


Դրոնների ոչնչացման համար ձեռնարկվել են միջոցներ։ Առաջին դրոնն ընկել է բազայի տարածքից դուրս, մյուսը՝ բազայի տարածքում։ Ամերիկյան կոալիցիայի զինվորականների շրջանում կորուստներ և տուժածներ չկան։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page