ԱՄՆ-ում շուրջ 35 մարդ է անհետ կորել փոթորկի առաջացրած հեղեղումից հետո
Aug 20, 2021
1 min read

Առնվազն 35 մարդ Է անհետ կորել Հեյվուդի օկրուգում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հեղեղումից հետո, որն առաջացել Է «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով: Օգոստոսի 19-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը և տեղի փրկության ծառայությունը:
Ոստիկանների տվյալներով՝ ջրի բարձրացող մակարդակի մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 17-ի ցերեկը, ինչից հետո տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար խմբեր: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է տարհանումը: Այս պահին աղետի գոտում մնացած 54 մարդ փրկված է, մոտավորապես 35 բնակիչներ անհայտ կորել են: Փրկարարները փնտրում են նրանց:























Comments