top of page

ԱՄՆ-ում բացվել է կանանց համար նախատեսված առաջին բանկը

Sep 24, 2021
1 min read

Ամերիկյան Չիկագո քաղաքում բացվել է Կանանց առաջին բանկը: Ֆինանսական կազմակերպության հիմնադիրները ցանկանում են փակել ձեռնարկատիրական միջավայրի գենդերային բացը և կանանց համար դյուրացնել բիզնեսի համար գումար վաստակելը․ գրում է Chicago Sun Times-ը:


Կանանց առաջին բանկի սեփականատերերից մեկը՝ Մելիսա Վայդենը, կարծում է, որ ԱՄՆ-ի բիզնես միջավայրում կանայք և տղամարդիկ կապիտալի անհավասար հասանելիություն ունեն: Գործարարը վկայակոչում է համապատասխան ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ կանանց ղեկավարությամբ ձեռնարկությունների համար շատ ավելի քիչ են վարկեր հաստատում, չնայած որ տղամարդիկ ավելի հաճախ են սնանկանում:


Բանկի գլխավոր տնօրեն Մարիաննա Մարկովիչը պնդում է, որ գենդերային հավասարության խթանումը ոչ թե հատուկ PR հնարք է, այլ իրական հնարավորություն` օգնելու լուծել այն խնդիրը, որը խորացել է վերջին մի քանի տարիների ընթացքում:


Բացի գումար տրամադրելուց, բանկի աշխատակիցներն ամերիկուհիներին խորհուրդներ կտան բիզնեսի հարցերում և կօգնեն սեփական բիզնեսի զարգացման բոլոր փուլերում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սևամորթ կանանց:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page