Կոնգրեսում կանխատեսում են, որ մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի միջուկային ծախսերը կկազմեն 634 մլրդ դոլար

Միջուկային ուժերը, ներառյալ արդիականացման ծրագրերը, մինչև 2030 թվականն ԱՄՆ-ի համար կարժենան 634 միլարդ դոլար: Այս կանխատեսումը բովանդակում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցը:
«Պենտագոնի և Էներգետիկայի նախարարության՝ 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին) համար բյուջետային պահանջներին հավանություն տրվելու դեպքում 2021-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակամիջոցում միջուկային ուժեր պահելը կարժենա ամբողջությամբ վերցված 634 միլիարդ դոլար, նշված Է տեքստում:- Սույն ծավալի երկու երրորդը կգնա Պենտագոն, ոչ մեծ ծախսեր են կապված սուզանավերի բալիստիկ հրթիռների և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ: Էներգետիկայի նախարարության հոդվածների թվում են միջուկային սպառազինությունների լաբորատորիաները և զուգընթաց գործունեությունը»:
Կոնգրեսի բյուջետային վարչության 2019 թվականի զեկույցում, որն ընդգրկում Էր մինչև 2028 թվականն ընկած ժամանակամիջոցը, ընդհանուր ծախսերը գնահատվել են 494 միլիարդ դոլար: Կանխատեսվող ֆինանսավորման ծավալների մեծացումը կապված Է, մասնավորապես, միջուկային արդիականացման ծրագրերի հետ:
Մայիսի 25-ին դեմոկրատ սենատորներ Էդվարդ Մարքին և Էռլ Բլումենաուերը վերստին ներկայացրել են «Միջուկային ծախսերի նկատմամբ ավելի խելամիտ մոտեցման մասին» օրինագիծը, որը նախատեսում Է համապատասխան ֆինանսավորման կրճատում 73 միլիարդ դոլարով: Մասնավորապես, առաջարկվում Է միջմայրցամքային բալիստիկ հրթիռների թիվն ավելի քան 400-ից կրճատել մինչև 150, իսկ ծավալված մարտագլխիկների քանակը՝ 1 500-ից մինչև 1000 միավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments