top of page

ԱՄՆ-ը ցանկանում է նավատորմ տեղակայել Խաղաղ օվկիանոսում. Politico

Jun 16, 2021
1 min read

Պենտագոնը քննարկում է Խաղաղ օվկիանոսում մշտական ռազմածովային օպերատիվ խումբ ստեղծելու հարցը՝ Չինաստանի աճող ռազմական հզորությանը հակազդելու համար, այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով գերատեսչության աղբյուրները:


Հրապարակման զրուցակիցների կարծիքով՝ այն կձևավորվի 1968 թվականին Ատլանտյան օվկիանոսում ՆԱՏՕ-ի ստեղծած մշտական ​​ռազմածովային ուժերի նմանությամբ:

Հաղորդվում է, որ նախագիծը նաև թույլ կտա լրացուցիչ միջոցներ հատկացնել զինվորականներին՝ «չինական խնդիրը» լուծելու համար:

Այս նախաձեռնությունը Չինաստանի հարցով Պենտագոնի թիրախային խմբի աշխատանքն Է, որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ:

Առայժմ անհայտ է՝ խմբում ներառվելու են միայն ամերիկյա՞ն նավերը, թե՞ նախատեսվում է նաև այլ երկրների մասնակցություն:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page