ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին
Jul 27, 2021
1 min read

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել Է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:
«Սկսած հուլիսի 26-ից, որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն Է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաև նախազգուշացրել են խուսափել անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից:
«Այդ գործողությունները վտանգավոր են և կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետևանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված Է տեքստում:























Comments