ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է Ներկայացուցիչների պալատում դիմակ չկրելու համար
Nov 3, 2021
1 min read

Հանրապետական կուսակցությունից Ջորջիայի ներկայացուցիչ Մարջորի Թեյլոր Գրինը, որն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ է, տուգանվել է 48 000 դոլարով՝ պալատում դիմակ չկրելու համար. հայտնում է CNN-ը:
Դիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:
Տուգանքները գանձվում են Գրինի աշխատավարձից։























Comments