Search
Հրաձգություն ԱՄՆ-ում. զոհվել է ոստիկան
- Aug 8, 2021
- 1 min read

Մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը ծանր վիրավորվել է Չիկագոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել 63-րդ փողոցի մոտակայքում։ Երկու ոստիկաններն էլ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Chicago Tribune-ը։
Հանցագործության մեջ կասկածվողը նույնպես վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Նշվում է, որ հրաձգության փաստով երկու մարդ ձերբակալվել է։
Commentaires