Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
Oct 12, 2021
1 min read

ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել բնակելի տների վրա թեթև շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով։ Վթարը տեղի Է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Սանթի քաղաքում: Այդ մասին հաղորդել է Fox 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի փրկարար ծառայություններին: Փրկարարներն առայժմ չգիտեն, թե քանի մարդ է եղել օդանավում, որն աղետի է ենթարկվել Սան-Դիեգոյից հյուսիս-արևելք, բայց վստահ են, որ նման հանգամանքներում հնարավոր չէ ողջ մնալ: Ինքնաթիռն ընկել է երկու ոչ մեծ տների վրա, որի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:























Comments