ԱՄՆ-ում 4-ամյա տղան, 21 մետր գլորվելով ժայռից, ողջ է մնացել
Oct 22, 2021
1 min read

ԱՄՆ Կենտուկի նահանգում 4-ամյա երեխան ընկել է ժայռի գագաթից: Նա 21 մետր գլորվել է ցած։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Նա ընդամենը ստացել է որոշակի կապտուկներ և քերծվածքներ։
Ըստ աղբյուրի՝ տղան քայլարշավի էր մասնակցում ծնողների հետ Daniel Boone National Forest անտառում: Նա սայթաքել է և ցած սահել ժայռից:
Ընկնելու ժամանակ երեխան մի քանի անգամ դիպել է քարի՝ ընդհանուր առմամբ գահավիժելով 21 մետր:
Նրան զննել են շտապօգնության բժիշկները և հայտնել, որ ուղղակի հրաշք է տեղի ունեցել, որ ողջ է մնացել:























Comments