top of page

ԱՄՆ-ում դանակով զինված տղամարդը վիրավորել է 11 մարդու

  • Feb 14, 2022
  • 1 min read

ree

ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում գտնվող Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքում անհայտ անձը դանակով վիրավորել է 11 մարդու. հաղորդվում է տեղի ոստիկանության մամուլի ծառայության թվիթերյան էջում։ Զինված տղամարդը ձերբակալվել է։


Ոստիկաններն ուսումնասիրում են հանցագործության 7 հնարավոր վայր՝ դանակի կիրառմամբ հարձակման հետևանքով 11 տուժածի մասին հաղորդագրությունների ֆոնին։ Տուժածների վիճակը կայուն է։


Տեղական KRQE News 13 հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմիններին, փոխանցում է, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի մի քանի շրջաններում։ Կասկածյալը տեղաշարժվել է BMX հեծանվով, ձեռքին եղել է մեծ դանակ։ Նա հարձակումներ է գործել պատահականության սկզբունքով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page