Պենտագոնի շենքն արգելափակվել է կրակոցների պատճառով. վտանգը չեզոքացված է
Aug 4, 2021
1 min read

ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ իրավիճակը գերատեսչության շենքի մոտ կարգավորվել է:
«Դեպքի վայրն անվտանգ է, սակայն դեռևս հանցագործության վայր է: Հորդորում ենք բոլորին հեռու մնալ մետրոյի և ավտոբուսի կանգառի տարածքից»,- ասվում է անվտանգության վարչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ տեղի լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին Պենտագոնի մոտակա կայանատեղիում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով մի քանի մարդ էր վիրավորվել: Միջադեպը տեղի էր ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ:























Comments