top of page

ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի ընթացքում Ժնևի ռազմական ոստիկանությանը կտրամադրի լրացուցիչ ռազմական տեխնիկա

Jun 6, 2021
1 min read

Ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ֆոնին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի ոստիկանությանը ռազմական լրացուցիչ տեխնիկա կտրամադրվի։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշվում է, որ ոստիկանության կողմից շվեյցարական բանակին պատկանող ռազմական սարքավորումների վարձակալության պրակտիկան նոր չէ, և վերջին տարիներին այն ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում: Բանակից մեքենա կամ տանկ վարձելը օրական արժե մոտ 105 դոլար ։


Ինչպես հրատարակությանը հայտնել են ոստիկանությունից, հատկապես գագաթնաժողովի ֆոնին՝ Ժնևի ոստիկանությունը զրահամեքենաների լրացուցիչ «խմբաքանակ» կստանա:


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի, թե արդյոք բանակը պաշտոնապես կտեղակայվի Ժնևում, ինչպես եղել էր 2014-ին՝ Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում կայացած Սիրիայի հարցով համաժողովի ժամանակ: Որոշումը պետք է կայացնի Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը:


Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա Ժնևում` հունիսի 16-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page