top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել պայմանավորվել միջուկային սպառազինության հարցում

Jun 9, 2021
1 min read

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պետք է շարունակեն կրճատել իրենց միջուկային սպառազինությունը, ինչպես նաև նոր համաձայնագրեր մշակել այդ ոլորտում: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:


«Երկու երկրներին կոչ եմ անում բանակցություններ վարել միջուկային սպառազինության կրճատումը շարունակելու և ծագած մարտահրավերներին արձագանքելու համար նոր համաձայնագրեր մշակելու ուղղությամբ»,- նշվում է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուրախ է այս հարցում դրական դինամիկա տեսնելու համար:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page